Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ N 03/20 ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

4 ապրիլի 2003 թ. N 03/20

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անմաքս առԵՎտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու ԵՎ նոր լիցենզիա տրամադրելու մասին

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ կետով, 37 հոդվածի 7-րդ կետով, 43 հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 2-րդ ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59 հոդվածի 1 և 3 կետերով, «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» ՀՀ օրենքով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» օդանավակայանում անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության N 000 10 լիզենզիայի գործողությունը դադարեցնել,

2. «Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին տրամադրել անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիզենզիա

● «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի 1-2 և 6-7 սեկցիաներում յուրաքանչյուրը 100 մ.2, ժամանման սրահում` 25 մ.2,

● Բարձրակարգ սպասարկման համալիրի մեկնման սրահում` 27 մ.2, ժամանման սրահում` 23 մ.2, պաշտոնական պատվիրակությունների սրահում` 23 մ.2:

Նախագահ,

Մ/Ծ գեներալ-մայոր` Ա. Ավետիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։