Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1012-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 479-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության 2008 թվականի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 154146.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. սեպտեմբերի 10

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1012-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և

դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի

և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը խումբը դասը ինն

ամիս տարի

1 2 3 4 5 6

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -

այդ թվում`

01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (13105.0) (49912.2)

այդ թվում`

01 Օրենսդիր և գործադիր մարմիններ,

պետական կառավարում, ֆինանսական և

հարկաբյուջետային հարաբերություններ,

արտաքին հարաբերություններ (13105.0) (49912.2)

այդ թվում`

01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում (13105.0) (49912.2)

այդ թվում`

04. Գործադիր իշխանության, պետական

կառավարման հանրապետական և

տարածքային կառավարման մարմինների

պահպանում (նախարարների աշխատակազմերի

մասով) (291.7) (1447.1)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն (291.7) (1447.1)

այդ թվում`

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (291.7) (1447.1)

այդ թվում`

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (291.7) (1447.1)

այդ թվում`

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ (256.0) (1280.6)

այդ թվում`

Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ (210.0) (1047.8)

այդ թվում`

- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ (210.0) (1047.8)

- Սոցիալական ապահովության վճարներ (46.0) (232.8)

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (35.7) (166.5)

այդ թվում`

Շարունակական ծախսեր (23.0) (115.6)

այդ թվում`

- Էներգետիկ ծառայություններ (8.5) (42.8)

- Կոմունալ ծառայություններ (1.1) (5.8)

- Կապի ծառայություններ (13.4) (67.0)

Գործուղումների և շրջագայությունների ծախսեր (12.7) (50.9)

05. Գործադիր իշխանության, պետական

կառավարման հանրապետական և

տարածքային կառավարման մարմինների

պահպանում (նախարարությունների

աշխատակազմերի մասով) (12813.3) (48465.1)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

այդ թվում`

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (12813.3) (48465.1)

այդ թվում`

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (12813.3) (48465.1)

այդ թվում`

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ (11252.5) (43383.2)

այդ թվում`

Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ (9510.0) (37135.7)

այդ թվում`

- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ (9510.0) (37135.7)

- Սոցիալական ապահովության վճարներ (1742.5) (6247.5)

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (1560.8) (5081.9)

այդ թվում`

Շարունակական ծախսեր (574.3) (2867.1)

այդ թվում`

- Էներգետիկ ծառայություններ (410.1) (2049.6)

- Կոմունալ ծառայություններ (10.7) (52.3)

- Կապի ծառայություններ (153.5) (765.2)

Գործուղումների և շրջագայությունների ծախսեր (123.5) (617.3)

Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում (220.0) (420.0)

այդ թվում`

- Համակարգչային ծառայություններ (150.0) (250.0)

- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (70.0) (170.0)

Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) (110.0) (110.0)

այդ թվում`

- Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում (110.0) (110.0)

Նյութեր (533.0) (1067.5)

այդ թվում`

- Գրասենյակային նյութեր և հագուստ (133.0) (267.5)

- Տրանսպորտային նյութեր (370.0) (740.0)

- Կենցաղային և հանրային նյութեր (30.0) (60.0)

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 13105.0 49912.2

այդ թվում`

01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 13105.0 49912.2

այդ թվում`

01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 13105.0 49912.2

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 13105.0 49912.2

ՀՀ կառավարություն 13105.0 49912.2

այդ թվում`

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 13105.0 49912.2

այդ թվում`

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 13105.0 49912.2

այդ թվում`

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 13105.0 49912.2

այդ թվում`

Պահուստային միջոցներ 13105.0 49912.2

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1012-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական

դասակարգման հոդվածների անվանումները Գումարը

(հազ. դրամ)

ինն

ամիս տարի

1 2 3

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 84699.7 154146.5

այդ թվում`

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 36180.7 105627.5

այդ թվում`

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ 29526.4 87734.6

այդ թվում`

Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ 25060.4 74734.5

այդ թվում`

- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 25060.4 74734.5

- Սոցիալական ապահովության վճարներ 4466.0 13000.1

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 6654.3 17892.9

այդ թվում`

Շարունակական ծախսեր 2477.5 7683.2

այդ թվում`

- Էներգետիկ ծառայություններ 1418.6 4592.4

- Կոմունալ ծառայություններ 83.2 236.6

- Կապի ծառայություններ 975.7 2854.2

Գործուղումների և շրջագայությունների ծախսեր 593.8 1812.2

Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում 1140.0 2720.0

այդ թվում`

- Համակարգչային ծառայություններ 150.0 250.0

- Տեղեկատվական ծառայություններ 320.0 800.0

- Ներկայացուցչական ծախսեր 400.0 1000.0

- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 270.0 670.0

Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) 110.0 110.0

այդ թվում`

- Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 110.0 110.0

Նյութեր 2333.0 5567.5

այդ թվում`

- Գրասենյակային նյութեր և հագուստ 733.0 1767.5

- Տրանսպորտային նյութեր 1370.0 3240.0

- Կենցաղային և հանրային սննդի նյութեր 230.0 560.0

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 48519.0 48519.0

այդ թվում`

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ,

ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ 48519.0 48519.0

այդ թվում`

- Տրանսպորտային սարքավորումներ 30000.0 30000.0

- Վարչական սարքավորումներ 18519.0 18519.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։