ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2008 թվականի N 987-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքներին գույք նվիրաբերելու մասին» N 314-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում`
ա. «202.920,6 հազ. դրամ» և «125860,0 քառ. մետր» բառերը համապատասխանաբար փոխարինել «204.685,0 հազ. դրամ» և «126.076,0 քառ. մետր» բառերով,
բ. «շենքերով և շինություններով» բառերը փոխարինել «անշարժ և շարժական գույքով» բառերով.
2) որոշման 5-րդ կետի`
ա. «1ա» և «1բ» ենթակետերում «1-4-րդ կետերում» և «5-րդ կետում» բառերը համապատասխանաբար փոխարինել «1-7-րդ կետերում» և «8-րդ կետում» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հնգամսյա ժամկետում» բառերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. սեպտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
սեպտեմբերի 4-ի N 987-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 4-ի N 314-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ Գույքի անվանումը և գտնվելու վայրը Ընդհանուր մակերեսը (քառ. մետր) Հաշվեկշռային արժեքը` 2008 թ. մայիսի 1-ի դրությամբ (հազ. դրամ) Հողամասի մակերեսը (քառ. մետր)
Մեծամորի քաղաքային համայնք
1. Հանրակացարան` երեք մասնաշենքով 11000,0 46651,0 8400,0
Ա մասնաշենք 3819,6 25294,2
Բ մասնաշենք 3791,3 2523,3
Գ մասնաշենք 3389,1 18833,5
2. Հյուրանոցային համալիր 3680,2 149649,0 2860,0
3. Մարզահամալիր 4623,8 4920,0 10600,0
4. Հյուրանոցային համալիրի և մարզահամալիրի գույք ու արագամաշ առարկաներ 2485,9
5. Բանջարեղենի պահպանման պահեստ 216,0 154,3 216,0
6. Փայտյա ժամանակավոր տնակներ (19 հատ) 2223,0 243,5
7. Ավտոկայանատեղ` ներառյալ պահակատունը 2836,7 62,0 24000,0
Մայիսյանի գյուղական համայնք
8. Օժանդակ տնտեսություն (անավարտ շինարարության օբյեկտ) 37074,0 519,3 80000,0
Ընդամենը 61653,7 204685,0 126076,0
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան