Հոդված 10
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված` օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի վերջին պարբերության դրույթների, որոնք կիրառվում են 2008 թվականի հունվարի 1-ից:
2009 թվականի հունվարի 1-ից պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողների համար Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված չափի հաշվարկման համար հաշվի է առնվում 2008 թվականի ընթացքում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը (ներառյալ` վարձավճարները):
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2008 թ. սեպտեմբերի 12
Երևան
ՀՕ-146-Ն