Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ կետում`
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ կետում`
1) առաջին «Անհատ» բառը փոխարինել «Բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ վճարող չհամարվողների և եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների, անհատ» բառերով.
2) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ԱԱՀ վճարող չհամարվող և հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից:»: