Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 25.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25.2.
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի չափը
1. Առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեության (բացառությամբ ոսկերչական արտադրատեսակների վաճառքի) համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 660-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
2. Առևտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 6600-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:»: