Հոդված 9
Հոդված 9.
Օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պահեստային տարածք հանձնված ապրանքների նկատմամբ մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են իրականացվել ապրանքների նախապատրաստում հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության: Պահեստային տարածքից ապրանքների տեղափոխումն անմաքս առևտրի խանութի սրահ կատարվում է մաքսային մարմինների հսկողության ներքո: Պահեստի և առևտրի սրահների ապրանքների շարժի հաշվառումը և հսկողությունը կատարվում են վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»: