Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 1021 ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 հոկտեմբերի 2003 թ. N 1021

Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Սանարե-ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը, համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 708-Ա որոշման 2-րդ կետի, «Սանարե-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ուժը կորցրած ճանաչել «Սանարե-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2000 թվականի հունիսի 16-ին տրված «հոգեմետ դեղերի առևտուր» (մեծածախ) թիվ Լ-XX -000164 և «հոգեմետ դեղերի առևտուր» (մանրածախ) թիվ Լ-XX -000168 լիցենզիաները:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին`

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը` համապատասխան գրանցամատյաններում.

2.2. «Սանարե-ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ` Հ. Դարբինյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։