Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ԹԻՎ 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 սեպտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11508268

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

10 սեպտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 121-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ԹԻՎ 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը հաստատելու մասին» թիվ 145-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հրամանով հաստատված N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետի ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «ա) տարածքային կենտրոնից պահանջել` ապահովելու առևտրային բանկում իր անվամբ բացված բանկային հաշվի համարին այլ վայր աշխատանքի գործուղման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունիսի 16-ի N 983-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված գումարի փոխանցումը.»,

բ. 5-րդ կետի գ) ենթակետում և 6-րդ կետի բ) ենթակետում «և էկոնոմիկայի» բառերը հանել,

գ. 10-րդ կետում «պահից» բառից հետո լրացնել «և գործում է մինչև «—»——20—թ.» բառերով.

2) հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) հրամանով հաստատված N 3 հավելվածում «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ _________ին» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ _________ -ին» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. Համբարձումյան

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2008 թ. սեպտեմբերի 10-ի

թիվ 121-Ն հրամանի

«Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2006 թ. օգոստոսի 24-ի

թիվ 145-Ն հրամանի

Ձև

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ __________________ -ին

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

____________ 20 Թ. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ

(ամիս) ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հ/հ

Գործուղվող գործազուրկի

անունը, ազգանունը, հայրանունը

Անձնագրի սերիան, համարը

Սոցիա-լական քարտի համարը

Նոր մշտական (ժամանա-կավոր) բնակու-

թյան վայրը

Բանկային ռեկվիզիտ-ները Հատուցվող գումարը (հազ. դրամ)

Ընդամենը որից

տեղա-փոխման տրանս-պորտա-յին ծախսերը գույքի տեղա-փոխման տրանս-պորտային ծախսերը օրապահիկը միանվագ ֆինան-սական

աջակ-ցություն մշտական բնակության

վայր այցելելու համար տրանս-պորտային

ծախս բնակա-րանի վարձ և

կոմունալ ծախսեր

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ______________________

(տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը)

Զբաղվածության մարզային (տարածքային) կենտրոնի տնօրեն ______________________ ____________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

_________ ___ 20 թ. »

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։