Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրի 2-րդ կետով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) խորհրդի կազմից հանել`

Նիկոլայ ՅՈՒՐԱՍՈՎԻՆ - Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան),

Անդրեյ ՄԱԼԻՇԵՎԻՆ - Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան).

բ) խորհրդի կազմում ընդգրկել`

Սերգեյ ԱԴԱՄՉԻԿԻՆ - Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան),

Ալեքսանդր ԼՈԿՇԻՆԻՆ - «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ (Ռուսաստան):

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2008 թ. սեպտեմբերի 29

Երևան

ՆՀ-275-Ա

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։