Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 2008 թվականի N 1130-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1133-Ն որոշման 3-րդ կետի պահանջները և Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 2008 թվականի մարտի 13-ին և 14-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Երևան քաղաքի Լեոյի փողոցի N 1 հասցեի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում «Անռոման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը։

2. Երևանի քաղաքապետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո որոշումը պատշաճ ձևով ուղարկել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում սեփականության և պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. հոկտեմբերի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։