ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան N 1165-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Գեդեոն Ռիխտեր դեղատուն» ՀՁ ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Հայկ Հովեյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Մոր և մանկան ԱՊԳԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Դաբլյու Էմ դենտալ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
Ա/Ձ Մակիչ Հովհաննիսյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
Ա/Ձ Վիգեն Պետրոսյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Սմարտ Դենտ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։
Նախարար Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 22.08.2008 թ. N 1165-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ –
(անուն, ազգանուն)
իրավ. անձ –
(անվանումը) Ֆիզ. անձ՝
բնակության վայրը
իրավ.
անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցեն-
զիան տալու ամսա-
թիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործո-ղու-
թյան ժամ-կետը
1 «Գեդեոն Ռիխտեր դեղատուն» ՀՁ ՍՊԸ ք. Երևան,
Ղ. Փարպեցու փող., 22 Կ-XX-001157 22.08.08 334 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան, Բաղրամյան պող., շ. 51, թիվ 9 անժամ-կետ
2 Ա/Ձ Հայկ Հովեյան ք. Երևան,
Մարգարյան 1 նրբ.,
շ.5, բն. 22 Ա-XX-000486 22.08.08 341 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան,
Դավթաշեն 2 թաղ.,
հ. 1/2 անժամ-կետ
3 «Մոր և մանկան ԱՊԳՅ» ՓԲԸ ք. Երևան,
Մաշտոցի պող., թիվ 22 Կ-XX-001229 22.08.08 331 Բժշկական օգնություն և սպա-սարկում (Մանկաբուժական) ք. Երևան,
Մաշտոցի պող., թիվ 22 անժամ-
կետ
4 «Դաբլյու էմ դենտալ» ՍՊԸ ք. Երևան,
Ծ. Աղբյուրի 126 Կ-XX-001230 22.08.08 366 Բժշկական օգնություն և սպա-սարկում (Թերապևտիկ ստո-մատոլոգիական, վիրաբուժա-կան ստոմատոլոգիական) ք. Ծաղկաձոր, Կեչառեցու փող., N 15 անժամ-
կետ
5 Ա/Ձ Մակիչ Հովհաննիսյան ք. Հրազդան, Միկրոշրջան,
շ.32, բն. 8 Ա-XX-000294 22.08.08 344 Բժշկական օգնություն և սպա-սարկում (Թերապևտիկ ստոմատոլոգիական) ք. Հրազդան, Միկրոշրջան թաղ. անժամ-
կետ
6 Ա/Ձ Վիգեն Պետրոսյան ք. Երևան,
Եղբայրության 22/54 Ա-XX-000295 22.08.08 342 Բժշկական օգնություն և սպասարկում
(Ռեֆլեքսոթերապևտիկ) ք. Երևան, Եղբայրության 22 շ.,
բն. 50 անժամ-
կետ
7 «Սմարտ Դենտ» ՍՊԸ ք. Երևան,
Վարդանանց 22 շ.,
բն. 160 Կ-XX-001231 22.08.08 339 Բժշկական օգնություն և սպա-սարկում (Թերապևտիկ ստոմա-տոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպե-դիկ ստոմատոլոգիական) ք. Երևան,
Սայաթ-Նովայի պող.,
շ. 26, թիվ 8 անժամ-
կետ