ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2008 թվականի N 1180-Ա
«Հ. ԷԴ. ՀԱՅԱՍ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Հ. Էդ. Հայաս Գրուպ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2007 թվականի օգոստոսի 3-ին C 14795 մաքսային հայտարարագրով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի, կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2009 թվականի փետրվարի 3-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. հոկտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1180-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հ. ԷԴ. ՀԱՅԱՍ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Անվանումը ԲՄՀ Ամսաթիվը Քանակը Արժեքը
(եվրո) Արժեքը
(դրամ) Ռեժիմի ժամկետը
Գործվածք
52105900 C 14795 03.08.2007 թ. 3389,8 մ 19106,7 8792330,0 03.08.2008 թ.
Գործվածք
52085900 C 14795 03.08.2007 թ. 649,0 մ 713,9 328515,0 03.08.2008 թ.
Հագուստի կոճակ` մետ.
96062200 C 14795 03.08.2007 թ. 22,84 կգ 1118,0 514470,0 03.08.2008 թ.
Հագուստի կոճակ` պլաստմաս.
96062100 C 14795 03.08.2007 թ. 8,48 կգ 499,5 229855 03.08.2008 թ.
Կոճգամ` մետաղյա
960610000 C 14795 03.08.2007 թ. 3,5 կգ 1748,64 804672 03.08.2008 թ.
Թղթե պիտակ
48219090 C 14795 03.08.2007 թ. 12,46 կգ 420,79 193635 03.08.2008 թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան