Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Նիստերին մասնակցելու շահագրգիռ անձանց իրավունքը երաշխավորվում է: Հանձնաժողովը քննարկումից առնվազն 5 օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա և ժամի մասին` նշելով քննարկման ենթակա հարցի բնույթն ու համառոտ նկարագրությունը: Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը: Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնելու ապացույցներ, տալու բացատրություններ և բերելու փաստարկներ, առարկելու նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաև ներկայացնելու միջնորդություններ:»: