Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 18 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 18. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարողներն ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող սահմանված կարգի հաշվարկային փաստաթուղթը` լրացված սույն օրենքի 20 հոդվածի համաձայն»: