Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ N 280/03 ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

29 հուլիսի 2003 թվականի N 280/03

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Սարինյան եվ Ընկ.» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության եվ հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ կետերով, 63 հոդվածի 1-ին կետով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց`

1. Բավարարել «Սարինյան և Ընկ.» ՍՊԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեության և հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիաներ ստանալու համար ներկայացված լիցենզիայի դիմումը` տրամադրելով բրոքերային գործունեության ԲԳ 0046 և հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0047 լիցենզիաները:

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Սարինյան և Ընկ.» ՍՊԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:

ՀՀ արժեթղթերի

հանձնաժողովի նախագահ` Է. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։