Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 32908317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

22 սեպտեմբերի 2008 թ.

ք. Երևան N 12-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը՝

Հրամայում եմ՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝ Գ. Խաչատրյան

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարարության հետ

2008 թ. հոկտեմբերի 7-ի

N 826-Ա հրամանով Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2008 թ. սեպտեմբերի 22-ի

N 12-Ն հրամանի

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

Հրամանով հաստատված հրահանգի 12.1 կետից հանել՝

«- Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության աշխատողները» բառերը։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։