Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-11-30-ից մինչև 2004-12-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-12-02Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 փետրվարի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2004 թվականի N 153-Ն

ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 739 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 08.08.04 N 542-Ն)

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 08.08.04 N 542-Ն)

2. Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

եռամսյա ժամկետում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում` Երևան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման 2004 թվականի ծրագրի հետ միասին` առաջարկություններ սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ) մինչև 2004 թվականի հունիսի 1-ը` Երևան քաղաքի փողոցների կապիտալ նորոգման 2004 թվականի ծրագիրը.

բ) եռամսյա ժամկետում ապահովել Երևանի Արցախի փողոցի NN 8/2 և 8/3 շենքերի նախագծային-նախահաշվային փաստաթղթերի կազմումը.

գ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի ֆինանսավորման նպատակով` նշված ծրագրի իրականացման գրասենյակային հատկացման, ինչպես նաև պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու համար սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվով նախատեսվող գումարները հաշվարկային են և 2004 թվականի ընթացքում ճշտման անհրաժեշտություն ունեն, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին զեկուցել նշված ծրագրի կատարման ընթացքի մասին:

դ) սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային համամասնությունները:

(2-րդ կետը լրաց. 08.08.04 N 542-Ն)

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ քննարկել սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետի կողմից տրվող զեկույցը:

3.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` որոշմամբ հաստատված նախահաշվի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերում նշված օբյեկտների ֆինանսավորումն իրականացնել միայն այդ օբյեկտների հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

(3.1 կետը լրաց. 21.10.04 N 1470-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. փետրվարի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

փետրվարի 5-ի N 153-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 739 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՄՆԱՑՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ (ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ)

(Վերնագիրը լրաց. 08.08.04 N 542-Ն)

NN

ը/կ Գումարը

(հազ. դրամ)

1 2 3

ԸՆԴԱՄԵՆԸ 10,038,371.7

+

3,377,194,2

այդ թվում`

1. ԸՆԹԱՑԻԿ ՆԵՐՔԻՆ ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ 8,389,071.7

+

3,377,194,2

որից`

ա) վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում 192,082.0

բ) պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու և վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված քաղաքացիներին փոխհատուցում 612,871.7

գ) «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի իրականացման գրասենյակին հատկացվելիք գումար 6,834,284.2

դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պարտքերի մարում (պահանջի իրավունքի գնում) 3,377,194.2

ե) «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների ֆինանսավորում 70,000.0

զ) «Խաչհար» և «Մոստովիկ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերությունների կողմից

կատարված Երևանի Պռոշյան փողոցի տրամվայի գծերի

ապամոնտաժման և ասֆալտապատման աշխատանքների

ֆինանսավորում 81,651.2

է) Մյասնիկյան հրապարակի վրա գտնվող

քաղաքապետարանի նորակառույց շենքի շահագործման

հանձնման հետ կապված լրացուցիչ աշխատանքների և

կահավորման ծախսերի ֆինանսավորում 339,064.6

ը) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված

կաթսայատների պահպանման ծախսերի ֆինանսավորում 25,000.0

թ) Ֆրանսիական «Ռենո» մակնիշի 10 ավտոբուսի և 10 տրոլեյբուսի ձեռքբերման ծախսերի ֆինանսավորում 28,118.0

ժ) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործված ջրի դիմաց ունեցած պարտքի մարում 56,000.0

2. ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ 500,900.0

որից`

ա) 3-րդ աստիճանի վթարային շենքերի ամրացում 418,200.0

այդ թվում`

Հալաբյան փողոցի N 31 շենք 199,500.0

-

(39500,0)

Լենինգրադյան փողոցի N 24 շենք 39500,0

Սեբաստիայի փողոցի N 18 շենք 51,700.0

Սեբաստիայի փողոցի N 26 շենք 53,800.0

Արցախի փողոցի N 8/3 շենք 113,200.0

բ) 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդում 24,800.0

գ) Սիլիկյան թաղամասի կոյուղագծի կառուցում 57,900.0

3. ԳԵՈԴԵԶԻԱԿԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ 28,400.0

որից`

սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի կազմում 28,400.0

4. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ 20,000.0

որից`

վթարային շենքերի նախագծման աշխատանքներ 20,000.0

5. ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ 950,000.0

որից`

փողոցների կապիտալ նորոգման աշխատանքներ 950,000.0

6. (6-րդ կետը հանվել է 08.04.04 N 542-Ն)

(Նախահաշիվը փոփ., լրաց. 18.03.04 N 347-Ն, փոփ. 08.04.04 N 542-Ն, փոփ. լրաց. 19.08.04 N 1140-Ն, 26.08.04 N 1186-Ն, 21.10.04 N 1470-Ն,11.11.04 N 1533-Ն, 18.11.04 N 1569-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։