Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ճԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2008-11-13-ից մինչև 2010-09-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-09-09Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 840-Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված հավելվածի 29-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները սեփականության իրավունքով փոխանցել համապատասխան քաղաքային համայնքներին, Երևանում` Երևանի քաղաքապետին` ըստ դրանց տեղաբաշխվածության:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ քաղաքային համայնքների ղեկավարների հետ համատեղ, Երևանում` Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը գույքագրել քաղաքային համայնքների (Երևանում՝ Երևանի) վարչական սահմաններում առկա բոլոր ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները՝ ապահովելով գույքի՝ սահմանված կարգով հանձնումը քաղաքային համայնքներին (Երևանում` Երևանի քաղաքապետարանին):

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ փոխհամաձայնեցված առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում` սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մինչև 2008 թվականի նոյեմբերի 15-ը սահմանել ճանապարհային լուսացույցների և այլ տեխնիկական միջոցների պահպանման և շահագործման վերաբերյալ նորմատիվներ` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Երևանի քաղաքապետի հետ:

(4-րդ կետը խմբ. 16.11.06 N 1628-Ն, 30.10.08 N 1221-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունիսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։