Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2008 թվականի N 1193-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված` Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող 2167.15 քառ. մետր ընդհանուր մակերեսով դատարանի շենքից 1310 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. հոկտեմբերի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1193-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Օգտագործման նպատակը Կադաստրային

համարը Մակերեսը (քառ. մետր) Հաշվե-կշռային արժեքը (դրամ) Մաշվածքը (տոկոս) Մնացորդային արժեքը

1. 1-ին հարկ` ծառայողական անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի

գրանցման

վկայական N 1320824,

24.09.2008 թ. 577.46 4911638 44 2750517

2. 2-րդ հարկ` ծառայողական 465.4 3958502 44 2216761

3. 3-րդ հարկ` ծառայողական 267.14 2272218 44 1272442

Ընդամենը 1310 11142358 6239720

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։