Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ մասով`
«8.1. Պետական բյուջեի նախագծի արտարժութային մուտքերը և ելքերը դրամային արտահայտությամբ հաշվարկվում են` կիրառելով պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտարժութային մուտքերի և ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ, ապա այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը նույն շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:»: