Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում սույն օրենքով սահմանված կարգով աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում սույն օրենքով սահմանված կարգով նշանակում և այդ պաշտոններից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը:».
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: