Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2019-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասում`

1) առաջին պարբերության առաջին նախադասությունում «և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերով, իսկ երկրորդ նախադասության «երկրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին:».

3) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է տվյալ պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։