Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1641-Ն

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2003 թվականի 9 ամսվա գործունեության և 2003 թվականի` տարվա կտրվածքով կանխատեսվող ֆինանսական արդյունքները, ինչպես նաև ընկերության ծախսերի նվազեցման միջոցառումների արդյունքում կանխատեսվող 2004 թվականի հնարավոր զուտ շահույթը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սահմանել ընկերության զուտ շահույթի օգտագործման հետևյալ ուղղությունները`

ա) նախորդ տարիների գործունեությունից

կուտակված վնասի մարում` մինչև

3,4 մլրդ դրամ,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության

տրամադրության տակ թողնել (ռազմատեխնիկական

համագործակցության զարգացման նպատակով)`

3,0 մլրդ դրամ,

գ) ընկերության տեխնիկական վերազինում

(2003-2004 թթ.)` մինչև 2,0 մլրդ դրամ,

դ) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (Ծաղկաձորի ճոպանուղի-1 և ճոպանուղի-2 հատվածների տեխնիկական վերազինման նպատակով)` մինչև

2.37 մլրդ դրամ,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրության տակ թողնել (Գյումրի քաղաքի ջերմամատակարարման կազմակերպման նպատակով)` մինչև

1.35 մլրդ դրամ,

զ) օգնություն Գյումրու քաղաքապետարանին`

Գյումրի քաղաքի ջեռուցման կազմակերպման նպատակով`

2003 թվականի դեկտեմբեր-2004 թվականի

փետրվար (հավասարաչափ)

0,36 մլրդ դրամ,

է) օգնություն Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կարիքների բավարարման նպատակով (այդ թվում` 300 մլն դրամ` 2004 թվականի ընթացքում)`

0,4 մլրդ դրամ,

ը) օգնություն Ջերմուկ քաղաքի ջեռուցման կազմակերպման

նպատակով` 2003 թվականի դեկտեմբեր-

2004 թվականի փետրվար (հավասարաչափ)

50 մլն դրամ,

թ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության շենքի վերանորոգում` 2004 թվականի ընթացքում

50 մլն դրամ,

ընդամենը

12.98 մլրդ դրամ:

(1-ին կետը խմբ., փոփ. 06.05.04 N 724-Ն)

2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2003 թվականի զուտ շահույթից պետական բաժնեմասի դիմաց շահութաբաժինների վճարումից:

3. Հաշվի առնելով 2004 թվականի ընկերության ծրագրավորվող արդյունքների կանխատեսումը` սույն որոշման 1-ին կետով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում անհրաժեշտ գումարների անբավարարության դեպքում ընկերությունը կարող է այդ նպատակներին ուղղել 2004 թվականի ընթացքում գոյացող զուտ շահույթը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. դեկտեմբերի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։