Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ N 1033-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 նոյեմբերի 2008 թ.

ք. Երևան թիվ 1033-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀՀ Լոռու մարզի Վանաձորի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, հիմնական ԵՎ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքերով` մի շարք մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա տալու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման կարգի» 13 կետի պահանջներով, հիմք ընդունելով նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, հիմնական ընդհանուր կրթության հիմքով, 3 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 20 տեղով` 0602-«Կոմերցիոն գործունեություն», ընդունելության սահմանային 20 տեղով` 0605-«Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում», ընդունելության սահմանային 20 տեղով` 0608-«Առևտրական գործ», ընդունելության սահմանային 20 տեղով` 0514-«Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն», ընդունելության սահմանային 20 տեղով` 1210-«Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա», ընդունելության սահմանային 20 տեղով` 1207-«Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա», ընդունելության սահմանային 20 տեղով` 2304-«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», ընդունելության սահմանային 20 տեղով` 2311-«Հասարակական սնունդ», ընդունելության սահմանային 20 տեղով` 2401-«Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», ընդունելության սահմանային 20 տեղով` 2907-«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով, 1 տարի տևողությամբ, ընդունելության սահմանային 20 տեղով` 2908-«Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:

Նախարար՝ Ս. Սեյրանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։