ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
6 հոկտեմբերի 2008 թ.
ք. Երևան N 370-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 001-ԵՏ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 7-րդ կետերին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 3-ի N 2 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման իրականացման N 001-ԵՏ լիցենզիան։
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար՝ Գ. Սարգսյան