Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում`
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «հայտարարություններով» բառից հետո լրացնել «, ընդ որում` սկզբում հայտարարություններով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո հայտարարություններով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները» բառերով.
2) 4.1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1 . Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 104.2 -րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի կամ Ազգային ժողովի որոշման մեկ նախագիծ, իսկ դրա բացակայության կամ նույն նիստի ընթացքում քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.
«4.2. Եթե չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումն ավարտվում է, կամ օրակարգի վերջին հարցի քննարկումը մինչև հաջորդ չորսօրյա նիստեր ընդհատվում է`
ա) մինչև սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստի ավարտը, ապա այլ հարցեր չեն քննարկվում, և չորսօրյա նիստերը համարվում են ավարտված` այդ նիստի ավարտից հետո.
բ) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստից հետո, ապա չորսօրյա նիստերն համարվում են ավարտված:»: