Հոդված 4. Օրենքի 41.1-րդ հոդվածի Աղյուսակ 1-ում`
Հոդված 4. Օրենքի 41.1-րդ հոդվածի Աղյուսակ 1-ում`
1) «Մ/Ծ առաջատար պաշտոններ» սյունակը «վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի հերթափոխի պետ» բառերից հետո լրացնել «, վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի բաժանմունքի պետի տեղակալ, վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի հերթափոխի պետի տեղակալ» բառերով, «վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ» բառերից հետո` «, վերադաս մաքսային մարմնի քննիչ» բառերով.
2) «Մ/Ծ գլխավոր պաշտոններ» սյունակը «վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, վերադաս մաքսային մարմնի բաժանմունքի պետի տեղակալ, վերադաս մաքսային մարմնի հերթափոխի պետ, վերադաս մաքսային մարմնի հերթափոխի պետի տեղակալ» բառերով, «վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ» բառերից հետո` «, վերադաս մաքսային մարմնի բաժանմունքի պետ, վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ» բառերով, «վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ» բառերից հետո` «, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ» բառերով: