Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ N 03/93 ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

1 դեկտեմբերի 2003 թ. N 03/93

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Մաքս-Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին կետով, 43-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 1-ին ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 22.06.2002 թ. թիվ 844 որոշմամբ հաստատված «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգի» 3-րդ կետով

Հրամայում եմ`

Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 26.11.02 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի եզրակացությունը, բավարարել «Մաքս-Քոնսալթինգ» ՍՊ ընկերության 30.10.03 թ. թիվ 6 գրությամբ ներկայացված փակ մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի հայտը և «Մաքս-Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը տրամադրել մաքսային հսկողության ներքո փակ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա` Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, արդյունաբերական հանգույց հասցեում:

Նախագահ՝ Ա. Ավետիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։