ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1320-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող 9 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, համաձայն հավելվածի:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2008 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի:
5. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2008 թ. նոյեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հոկտեմբերի 30-ի N 1320-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 9 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Տրանսպոր-տային միջոցի անվանումը Ձեռքբերման և թողարկման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը
(հազ. դրամ) Գույքի մեկնարկային գինը
(հազ. դրամ) Գույքի արժեքի որոշ-
ման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ) Պետ-
համա-րանիշը
Մինչև 01.07.1993 թվականը ձեռք բերված` 70% և ավելի մաշվածք ունեցող`
1. Ավտոմեքենա
«ԳԱԶ-3102» 1982 թ. 738,0 738,0 18000 189 ՍԼ 27
2. Ավտոմեքենա
«ՎԱԶ-21213» 1984 թ. 701,0 701,0 18000 597 ՏՍ 64
23.01.01.1995 թվականից հետո ձեռք բերված` 70% և ավելի մաշվածք ունեցող`
3. Ավտոմեքենա
«ԳԱԶ-31029» 1995 թ. 1678,95 1678,95 18000 009 ԼԼ 01
4. Ավտոմեքենա
«ԳԱԶ-31029» 1995 թ. 1439,1 1439,1 18000 430 ԼԼ 01
5. Ավտոմեքենա
«ԳԱԶ-31029» 1995 թ. 1793,34 1793,34 18000 015 ԼԼ 55
6. Ավտոմեքենա
«ԳԱԶ-31029» 1996 թ. 1452,0 1452,0 18000 168 ԼԼ 01
7. Ավտոմեքենա
«ԳԱԶ-31029» 1998 թ. 1316,16 1316,16 18000 166 ԼԼ 01
8. Ավտոմեքենա
«ՎԱԶ-21214» 1996 թ. 1327,67 1327,67 18000 488 ԼԼ 11
9. Ավտոմեքենա
«ՎԱԶ-21213» 1997 թ. 1628,74 1628,74 18000 511 ՏL 63
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան