Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 291-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 հոկտեմբերի 2008 թ. թիվ 291-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 559 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2008 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 45 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Մհեր Ղալթախչյանի՝ ք. Իջևան, Երևանյան փողոց հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 559 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 19-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Մհեր Ղալթախչյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 559 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Մհեր Ղալթախչյանին (հասցե՝ Տավուշի մարզ, գ. Աչաջուր) հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2008 թ. հոկտեմբերի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։