Հոդված 19
Հոդված 19
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին ոչ ուշ, քան դուրս գալու ամսաթվից վեց ամիս առաջ:
Կատարված է Յալթա քաղաքում, 2007 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Հավելված
Անկախ Պետությունների Համագործակցության
մասնակից պետությունների` ֆիզիկական
կուլտուրայի և սպորտի բնագավառում
համագործակցության մասին
2007 թվականի մայիսի 5-ի
Համաձայնագրին կից
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի Խորհրդի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) իրականացման, Համաձայնագրի մասնակիցների միջազգային կապերի ընդլայնման և ամրապնդման նպատակով:
1.2. Խորհուրդն իր գործունեության մեջ ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումներով, Համաձայնագրով և սույն Կանոնադրությամբ:
1.3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` համագործակցելով ԱՊՀ գործադիր կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության այլ կանոնադրական և ճյուղային մարմինների հետ:
1.4. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակիցների իրավասու ներկայացուցիչներից (Խորհրդի անդամներից). Համաձայնագրի մասնակիցներից յուրաքանչյուրի կողմից` մեկական:
Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից Խորհրդում ունի մեկ ձայն:
1.5. Խորհուրդը խորհրդատվական-համակարգող մարմին է:
II. Խորհրդի գործառույթները
2. Խորհուրդն իր իրավասության շրջանակներում կատարում է հետևյալ գործառույթները.
2.1. Կառավարման պետական մարմինների, ազգային օլիմպիական կոմիտեների, սպորտային ֆեդերացիաների և ընկերությունների գծով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հեռանկարների և միտումների ուսումնասիրում.
2.2. Համաձայնագրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին այլ բազմակողմ պայմանագրերի իրականացման ընթացքի վերլուծում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համատեղ ծրագրերի մշակում և իրականացում.
2.3. Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում միջոցառումների անցկացում, որոնք ուղղված են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցներով բնակչության առողջացմանը, սպորտային ռեզերվի և բարձրակարգ մարզիկների պատրաստմանը, օլիմպիական շարժման զարգացմանը, սպորտի` որպես բացասական սոցիալական երևույթների դեմ արդյունավետ պայքարի միջոցի քարոզմանը, միջազգային կազմակերպություններում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների շահերի առաջ մղմանը.
2.4. Օժանդակում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
2.5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի` բժշկական և գիտական ապահովման փորձի ուսումնասիրում և ընդհանրացում.
2.6. Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման, մասնագետների փոխանակման և որակավորման բարձրացման բնագավառում միջազգային համագործակցության օժանդակում:
III. Խորհրդի իրավունքները
3. Իր գործունեության իրականացման համար Խորհուրդն իրավունք ունի.
3.1. Համաձայնագրի մասնակիցների համապատասխան մարմիններից հայցելու տեղեկատվություն, որն անհրաժեշտ է իր խնդիրների լուծման համար, ինչպես նաև` Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկատվություն.
3.2. Խորհրդի անդամներից և ներգրավված մասնագետներից ստեղծելու հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր Խորհրդի գործունեության հարցերի լուծման և Համաձայնագրի իրականացման համար.
3.3. Համաձայնագրի մասնակիցների պետական մարմիններին և Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական մարմիններին սահմանված կարգով ներկայացնելու Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծեր:
IV. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը եվ կարգը
4.1. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս հաճախականությամբ, քան տարին մեկ անգամ, և ճանաչվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն կեսը:
Հերթական նիստի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի անդամների նախնական պայմանավորվածությամբ:
Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Համաձայնագրի ցանկացած մասնակցի նախաձեռնությամբ:
4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է հերթով, Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակցի կողմից` ի դեմս նրա ներկայացուցչի, ռուսերենի այբուբենի կարգով ռոտացիայի սկզբունքի հիման վրա, մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են դրա համանախագահներ: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից մեկի վրա:
4.3. Նախագահը կազմակերպում է Խորհրդի աշխատանքը, ներկայացնում է Խորհուրդը Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և Անկախ Պետությունների Համագործակցության այլ մարմինների նիստերում, ինչպես նաև` Համաձայնագրի մասնակիցների առաջ Խորհրդի գործունեության հետ կապված հարցերով:
4.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են դրա` նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր հետաքրքրված չլինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշում ընդունելու համար: Խորհրդի այն անդամները, որոնք համաձայն չեն դրա որոշման հետ, կարող են արտահայտել հատուկ կարծիք, որն ընդգրկվում է նիստի արձանագրության մեջ:
4.5. Խորհրդի նիստերին դրա որոշմամբ կարող են մասնակցել Համաձայնագրի մասնակիցների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, սպորտային ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև` միջազգային կազմակերպությունների:
4.6. Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի համապատասխան ճյուղային ստորաբաժանումը:
4.7. Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված ծախսերը կատարում է ընդունող Կողմը, իսկ նիստերին մասնակցելու համար գործուղման հետ կապված ծախսերը` ուղարկող Կողմը:
Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության (վերապահումով (վերապահման տեքստը կցված չէ)), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի կառավարությունների կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 19.10.2007 թ.: