Հոդված 7. Տարածքային կիրառում
Հոդված 7. Տարածքային կիրառում
1. Ցանկացած պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Արձանագրությունը:
2. Ցանկացած պետություն հետագայում կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրով տարածել սույն Արձանագրության կիրառումը հայտարարագրում նշված ցանկացած տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` այդ հայտարարագիրը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո:
3. Նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարագիր այդ հայտարարագրում նշված ցանկացած տարածքի նկատմամբ կարող է չեղյալ հայտարարվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցմամբ: Նման չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալուց հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտին: