Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Կոնվենցիայի կիրառման ուժեղացում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Կոնվենցիայի կիրառման ուժեղացում

1. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ստեղծված Մոնիտորինգային խումբը վերահսկում է Կոնվենցիայի կիրառումը և իրագործումը յուրաքանչյուր Մասնակցի կողմից: Այդ վերահսկումն իրականացնում է գնահատող խումբը, որի անդամներն այդ նպատակով նշանակվում են Մոնիտորինգային խմբի կողմից: Գնահատման խմբի անդամներն ընտրվում են հակադոպինգային բնագավառում իրենց իրավասության ճանաչման հիման վրա:

2. Գնահատող թիմը քննում է շահագրգիռ Մասնակիցների կողմից նախապես ներկայացված ազգային հաշվետվությունները և անհրաժեշտության դեպքում իրականացնում է այցելություններ տեղում: Կոնվենցիայի իրականացման դիտարկումների հիման վրա նա ներկայացնում է գնահատման հաշվետվություն Մոնիտորինգային խմբին, որտեղ նշվում են նրա եզրակացությունները և հնարավոր առաջարկները: Գնահատման հաշվետվությունները պետք է հրապարակվեն: Շահագրգիռ Մասնակիցները գնահատման խմբի եզրակացությունների վերաբերյալ կարող են անել դիտողություններ, որոնք կազմում են հաշվետվության մասը:

3. Ազգային հաշվետվությունները պատրաստվում են, և այցելություններն անցկացվում են Մոնիտորինգային խմբի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն` խորհրդակցելով շահագրգիռ Մասնակցի հետ: Մասնակիցները թույլատրում են գնահատող թիմի այցելությունը և շահագրգիռ ազգային մարմիններին խրախուսում են լիովին համագործակցել նրա հետ:

4. Գնահատումների գործող ընթացակարգը (ներառյալ Կոնվենցիայի կատարման գնահատման համար համաձայնեցված սխեման), այցելությունները և հետագա գործողությունները նշվում են Մոնիտորինգային խմբի կողմից ընդունված կանոններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։