Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Պարտավորված լինելու համաձայնության արտահայտում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Պարտավորված լինելու համաձայնության արտահայտում

1. Արձանագրությունը բաց է ստորագրման համար Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Կոնվենցիան ստորագրած ու դրա Մասնակից հանդիսացող այլ պետությունների համար, որոնք կարող են պարտավորված լինելու իրենց համաձայնությունը արտահայտել.

ա) ստորագրությամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահումների.

բ) ստորագրությամբ, որը ենթակա է վավերացման, ընդունման և հաստատման, որին հաջորդում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:

2. Կոնվենցիան ստորագրող կողմը չի կարող ստորագրել սույն Արձանագրությունն առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահման և չի կարող ի պահ հանձնել իր վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը, եթե նախապես կամ միաժամանակ չի հայտնել Կոնվենցիայով պարտավորված լինելու իր համաձայնությունը:

3. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։