Հոդված 5. Ուժի մեջ մտնելը
Հոդված 5. Ուժի մեջ մտնելը
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` հաշված այն օրվանից, երբ Կոնվենցիայի հինգ Մասնակից պետություններն արտահայտել են 4-րդ կետի համաձայն դրանով պարտավորված լինելու իրենց համաձայնությունը:
2. Ցանկացած պետության դեպքում, որը հետագայում արտահայտում է դրանով պարտավորված լինելու իր համաձայնությունը, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` հաշված ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից: