Հոդված 9. Ծանուցումներ
Հոդված 9. Ծանուցումներ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, Կոնվենցիան ստորագրած և դրան Մասնակից այլ Երկրներին և ցանկացած պետության, որը հրավիրվել է միանալ դրան.
ա) ստորագրության,
բ) վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթի ի պահ հանձնման,
գ) սույն Արձանագրության` 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների համաձայն ուժի մեջ մտնելու,
դ) չեղյալ հայտարարելու,
ե) սույն Արձանագրության հետ կապված ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդագրության մասին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Վարշավայում, 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը փոխանցում է հաստատված օրինակները Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, Կոնվենցիան ստորագրած և դրան Մասնակից պետություններին և ցանկացած պետության, որը հրավիրվել է միանալու դրան:
Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին: