Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1848-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ենթակայության «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը ուսումնական մասնաշենքի շահագործման համար հատկացված հողատարածքը սահմանազատող պարիսպը (ցանկապատը) և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:

(1-ին կետը լրաց. 20.11.08 N 1344-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքի հողատարածքի սահմանների ճշտումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, մասնաշենքի և հողի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցումը` «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. դեկտեմբերի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։