ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2008 թվականի թիվ 5-Ն
քաղ. Երևան
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20 կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Բ» ենթակետով՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Երևանի Մալաթիա- Սեբաստիայի համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով)՝ համաձայն կից հավելվածի:
Համայնքի ղեկավար՝ Ա. Գրիգորյան
Հավելված
Մալաթիա-Սեբաստիայի համայնքի
ավագանու 2008 թվականի
հունվարի 15-ի թիվ 5-ն որոշման
Երեվանի Մալաթիա-Սեբաստիայի համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով)
Հ/հ Գործունեության տեսակը Մեկ քմ վարձակալական տարածքի տարեկան վարձավճարի չափը (գործակիցներ)
1. Բյուջետային հիմնարկներ 1
2. Հասարակական-քաղաքական, բարեգործական կազմակերպությունների ու միությունների գրասենյակներ 1
3. Առևտուր, հասարակական սնունդ 5
4. Կենցաղսպասարկում 3
5. Արտադրություն 2
6. Գրավատներ, խաղատներ, տարադրամի փոխանակման կետեր 20
7. Գործունեության այլ տեսակներ 2
8. Արվեստանոց 0.3
9. Մթերանոց 0.3