Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2008 թվականի թիվ 5-Ն

քաղ. Երևան

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20 կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Բ» ենթակետով՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանին որոշում է`

Հաստատել Երևանի Մալաթիա- Սեբաստիայի համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով)՝ համաձայն կից հավելվածի:

Համայնքի ղեկավար՝ Ա. Գրիգորյան

Հավելված

Մալաթիա-Սեբաստիայի համայնքի

ավագանու 2008 թվականի

հունվարի 15-ի թիվ 5-ն որոշման

Երեվանի Մալաթիա-Սեբաստիայի համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով)

Հ/հ Գործունեության տեսակը Մեկ քմ վարձակալական տարածքի տարեկան վարձավճարի չափը (գործակիցներ)

1. Բյուջետային հիմնարկներ 1

2. Հասարակական-քաղաքական, բարեգործական կազմակերպությունների ու միությունների գրասենյակներ 1

3. Առևտուր, հասարակական սնունդ 5

4. Կենցաղսպասարկում 3

5. Արտադրություն 2

6. Գրավատներ, խաղատներ, տարադրամի փոխանակման կետեր 20

7. Գործունեության այլ տեսակներ 2

8. Արվեստանոց 0.3

9. Մթերանոց 0.3

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։