Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.1258.24.12.01

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1258

քաղ. Երևան

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.11.08 N 1347-Ն)

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զինվորական դատախազության մարմինների դատախազների դաշտային համազգեստի նկարագրությունը (կցվում է)։

(1-ին կետը փոփ. 20.11.08 N 1347-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1258 որոշմամբ

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

զինվորական դատախազության մարմինների դատախազների դաշտային համազգեստի

(վերնագիրը փոփ. 20.11.08 N 1347-Ն)

1. Դաշտային ամառային համազգեստ՝

գունաքողարկված բամբակե գլխարկ,

գունաքողարկված բամբակե բաճկոն,

գունաքողարկված բամբակե տաբատ,

գունաքողարկված մայկա (ֆուֆայկա),

կիսաճտքավոր սև գույնի կոշիկներ,

կաշեգոտի։

2. Դաշտային ձմեռային համազգեստ՝

ականջակալներով մորթե գլխարկ,

մորթե օձիքով գունաքողարկված ձմեռային կոստյում,

գունաքողարկված բամբակե բաճկոն,

գունաքողարկված մայկա՝ սպիտակեղենի լրակազմում,

կաշեգոտի,

կիսաճտքավոր սև գույնի կոշիկներ։

3. Զինվորական դատախազության մարմինների դատախազներն դաշտային համազգեստի հետ ուսադիրները կրում են ամառային համազգեստի դեպքում բաճկոնի, իսկ ձմեռային համազգեստի դեպքում՝ ձմեռային կոստյումի վրա։

Ուսադիրներն ունեն պաշտպանական գույնի դաշտ, մուգ կապույտ գույնի մակաշերտ։

Ըստ դասային աստիճանի ուսադիրներին տեղադրվում են մետաղյա (գործված) ոսկեգույն աստղեր, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համար նախատեսված ոսկեգույն տարբերանշաններ և ոսկեգույն կոճակներ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանով։

Ակտի պատկեր

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

Ակտի պատկեր

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

Ակտի պատկեր

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

Ակտի պատկեր

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

Ակտի պատկեր

(3-րդ կետը փոփ. 20.11.08 N 1347-Ն)

(նկարագրությունը փոփ. 20.11.08 N 1347-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։