Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2008 թվականի N 1368-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 876-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի իրականացման ապահովման միջոցառումները հաստատելու մասին» N 876-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) իրականացման շրջանակներում սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծրագիրը համակարգող միավորի և ծրագրի կառավարման գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի միջոցների հաշվին, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցով` ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակներին և նախահաշիվներին համապատասխան».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետը և 5-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. նոյեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։