Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-01-ից մինչև 2007-12-22։Բացել գործող տեքստը

Հոդված 13. Պարզեցված հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

գործել է մինչև 2007-12-22Բացել ARLIS-ում

Հոդված 13. Պարզեցված հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

1. Պարզեցված հարկ վճարողների համար պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում գույքահարկի, հողի հարկի վճարման, աշխատավարձին և դրան հավասարեցված եկամուտներից հարկերի հաշվարկման, գանձման և վճարման (այդ թվում` որպես հարկային գործակալ), մաքսային սահմանում գանձվող ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում այլ պարտադիր վճարների հաշվարկման և վճարման կարգը:

2. Պարզեցված հարկ վճարողները ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարած (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած) ԱԱՀ-ի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման արժեքին (ծախսերին):

3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով պարզեցված հարկ վճարողներն ազատվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:

Նոտարները կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին իրենց մատուցած ծառայությունների դիմաց ստացած եկամուտների մասով ազատվում են աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից:

Նոտարների վրա, իրենց գործունեությունն ապահովելու նպատակով ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասով, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերով սահմանված դրույթները:

4. Բացառությամբ սույն օրենքի 15 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի, անհատ ձեռնարկատեր պարզեցված հարկ վճարողները հարկային մարմիններին «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն եկամտահարկի հայտարարագրում չեն ներառում հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում այդ հարկով հարկված` ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները, ինչպես նաև դրանց ստացման հետ կապված ծախսերը:

5. Պարզեցված հարկ վճարողները պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

(13-րդ հոդվածը լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն, խմբ. 11.11.05 ՀՕ-214-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։