Հոդված 2. Պարզեցված հարկի հասկացությունը
Հոդված 2. Պարզեցված հարկի հասկացությունը
1. Պարզեցված հարկը օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հարկ է:
2. Առևտրային կազմակերպությունների համար պարզեցված հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին:
3. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար պարզեցված հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) եկամտահարկին:
(2-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-284, լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն)