Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-12-22-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2008-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 8. Հարկի դրույքաչափերը և հաշվարկումը

գործել է մինչև 2008-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Հարկի դրույքաչափերը և հաշվարկումը

1. Պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`

ա) խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով` 3.5 տոկոս.

բ) վարձակալության մասով` 10 տոկոս.

գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս.

դ) այլ գործունեության մասով` 5 տոկոս:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-182-Ն)

3. Հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

4. Հարկ վճարողները պարզեցված հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված համապատասխան դրույքաչափերով:

5. Հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոս:

(8-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-131, փոփ. 14.12.01 ՀՕ-284, լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն, խմբ., փոփ. 11.12.02 ՀՕ-483-Ն, խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-182-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։