Հոդված 8. Հարկի դրույքաչափերը և հաշվարկումը
Հոդված 8. Հարկի դրույքաչափերը և հաշվարկումը
1. Պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`
ա) խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով` 3.5 տոկոս.
բ) վարձակալության մասով` 10 տոկոս.
գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս.
դ) այլ գործունեության մասով` 5 տոկոս:
ե) պարզեցված հարկ վճարողների կողմից
սույն օրենքով սահմանված գործունեության մեջ
օգտագործվող ակտիվների (այդ թվում՝ անշարժ գույքի)
օտարման մասով՝ 10 տոկոս:
2. (մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-182-Ն)
3. Հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:
4. Հարկ վճարողները պարզեցված հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված համապատասխան դրույքաչափերով:
5. Հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոս:
(8-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-131, փոփ. 14.12.01 ՀՕ-284, լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն, խմբ., փոփ. 11.12.02 ՀՕ-483-Ն, խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-182-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-192-Ն)