Հոդված 4. Պարզեցված հարկ վճարողները
Հոդված 4. Պարզեցված հարկ վճարողները
1. 1. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով հայտարարագիր ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող՝
ա) միայն մեկ խանութի, կամ միայն մեկ կրպակի, կամ միայն մեկ տաղավարի միջոցով բացառապես առևտրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը.
բ) բացառապես սեփական անշարժ գույքը վարձակալության հանձնող անհատ ձեռնարկատերը.
գ) նոտարը.
դ) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում ընդգրկված գործունեության տեսակները միայն մեկ վայրում իրականացնող առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը:
Սույն օրենքի իմաստով վայր չեն համարվում առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման գործունեության վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածով սահմանված գործունեության տեսակները:
Սույն կետով սահմանված դրույթները չեն տարածվում սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձանց, ինչպես նաև սեփական արտադրանքը խանութի, կրպակի կամ տաղավարի միջոցով իրացնող առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ վրա:
2. Պարզեցված հարկ վճարողներ կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 50 մլն դրամը: Սույն կետում նշված սահմանափակումը չի տարածվում նոտարական գործունեության վրա:
3. Պարզեցված հարկ վճարողներ չեն կարող համարվել`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք.
բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 03.07.07 ՀՕ-192-Ն)
գ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց համար ավելացված արժեքի հարկը վճարված չի եղել ներմուծման պահին` գերազանցում է մեկ մլն դրամը.
դ) տվյալ տարվա հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը) ունեցող անձինք.
ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 03.07.07 ՀՕ-192-Ն)
զ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.
է) («է» ենթակետն ուժը կորցրել է 03.07.07 ՀՕ-192-Ն)
ը) համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.
թ) այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարողին կամ որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող առևտրային այլ կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).
ժ) այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց պատկանում է պարզեցված հարկ վճարողի կանոնադրական կապիտալի 50 տոկոս և ավելի փայաբաժին.ժա) սույն կետի «թ» և «ժ» ենթակետերով սահմանված դեպքերում օրենքով սահմանված ժամկետում պարզեցված հարկ վճարող համարվելու նպատակով մեկից ավելի անձանց կողմից դիմում ներկայացված լինելու ժամանակ պարզեցված հարկ վճարող է համարվում առաջինը դիմում ներկայացրած անձը.
ժբ)(«ժբ» ենթակետն ուժը կորցրել է 03.07.07 ՀՕ-192-Ն)
ժգ) այն առևտրային կազմակերպությունը, որն ունի ներկայացուցչություն (ներկայացուցչություններ) և (կամ) մասնաճյուղ (մասնաճյուղեր):
4. Անկախ սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեություն իրականացնող նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները (բացառությամբ` վերակազմավորման դեպքերի) և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում (բայց ոչ ուշ, քան պետական գրանցման եռամսյակի վերջին օրը) իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետով նախատեսված գրավոր հայտարարագիրը:
4.1. Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում դիմում ներկայացրած անձինք համարվում են ԱԱՀ վճարողներ` նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:
(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-131, փոփ., խմբ., լրաց. 14.12.01 ՀՕ-284, փոփ., լրաց. 26.06.02 ՀՕ-386-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.12.02 ՀՕ-483-Ն, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-61-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-182-Ն, 24.12.04 ՀՕ-54-Ն, խմբ., լրաց. 25.05.05 ՀՕ-129-Ն, լրաց. 28.12.06 ՀՕ-203-Ն, 13.11.07 ՀՕ-264-Ն, փոփ., լրաց. 03.07.07 ՀՕ-192-Ն)