Հոդված 7
Հոդված 7
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Արձանագրությունը կնքվում է 1994 թվականի ապրիլի 15-ի` Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին Համաձայնագրի գործողության ժամանակահատվածով:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` իր մտադրության մասին մյուս Կողմին ուղարկելով գրավոր ծանուցում: Այդ դեպքում Արձանագրության գործողությունը դադարեցվում է այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 6 ( վեց) ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում, 2006 թվականի հոկտեմբերի 23-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Արձանագրության դրույթների կիրառման կամ մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում, նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Հավելված 1
Արտահանում
Դաշտի
անվանումը Բովանդակություն Ծանոթություն
PR _KEY Եզակի բանալի Ծառայողական դաշտ, ձևավորվում է յուրաքանչյուր Կողմի կողմից ինքնուրույն, անհրաժեշտության դեպքում առաքման միանշանակ նույնականացման համար: Կարող է լինել հայտարարագրի համարը
G022* Ապրանք ստացող
G023* Ստացողի հասցեն
G17a** Նշանակման երկրի ծածկագիրը
G17 Երկրի անվանումը
G11 Առևտուր իրականացնող երկրի ծածկագիրը
G34 Ապրանքի ծագման երկրի ծածկագիրը
G33*** Ապրանքի ծածկագիրը Ապրանքի ամբողջական ծածկագիրը` ըստ հայտարարագրի
G312 Ապրանքի անվանումը ըստ ԱՏԳԱԱ-ի և առևտրային
G38 Ապրանքի քաշը կիլոգրամներով
G41 Ապրանքի քանակը ըստ լրացուցիչ չափման միավորի
G41A Լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը
G46 Վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով Սահմանվում է ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Բելառուսի Հանրապետու-թյան ազգային բանկի) կողմից հայտարարագրի ձևակերպման օրը սահմանված փոխարժեքի
G42S Ապրանքի ինվոյսային արժեքը` արտահայտված ԱՄՆ դոլարով Ապրանքի արժողությունը պայմանագրում նշված արժույթով, հաշվարկած ԱՄՆ դոլարով` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Բելառուսի Հանրապետության ազգային բանկի) կողմից հայտարարագրի ձևակերպման օրը սահմանված փոխարժեքի
GD1 Հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը
* - հայկական կողմը ցույց է տալիս բելառուսական տնտեսվարող սուբյեկտներին, բելառուսական կողմը` հայկական տնտեսվարող սուբյեկտներին.
** - տվյալները ձևավորվում են ըստ նշանակման երկրի Բելառուսի (Հայաստանի): Եթե նշանակման երկիրը հայտնի չէ, բայց առևտուր իրականացնող երկիրը Բելառուսն է (Հայաստանը), տեղեկությունները ներառվում են, բայց առանց ստացողին և նրա հասցեն նշելու.
*** - ապրանքները, որոնց վերաբերյալ տեղեկությունների բացահայտումը սահմանափակված է ազգային օրենսդրությամբ, արտացոլվում են «999999999» ծածկագրով: Այդպիսի ապրանքների համար նշվում է միայն գումարային արժեքը, քաշը և երկրի ծածկագրերը:
Հավելված 2
Ներմուծում
Դաշտի
անվանումը Բովանդակություն Ծանոթություն
PR_KEY Եզակի բանալի Ծառայողական դաշտ, ձևավորվում է յուրաքանչյուր Կողմի կողմից ինքնուրույն, անհրաժեշտության դեպքում առաքման միանշանակ նույնականացման համար: Կարող է լինել հայտարարագրի համարը
G082* Ապրանք առաքող
G083* Առաքողի հասցեն
G15a** Առաքման երկրի ծածկագիրը
G15 Երկրի անվանումը
G11 Առևտուր իրականացնող երկրի ծածկագիրը
G34 Ապրանքի ծագման երկրի ծածկագիրը
G33*** Ապրանքի ծածկագիրը Ապրանքի ամբողջական ծածկագիրը` ըստ հայտարարագրի
G312 Ապրանքի անվանումը ըստ ԱՏԳԱԱ-ի և առևտրային
G38 Ապրանքի քաշը կիլոգրամներով
G41 Ապրանքի քանակը ըստ լրացուցիչ չափման միավորի
G41A Լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը
G46 Վիճակագրական արժեքը ԱՄՆ դոլարով Սահմանվում է ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Բելառուսի Հանրապետության ազգային բանկի) կողմից հայտարարագրի ձևակերպման օրը սահմանված փոխարժեքի
G42S Ապրանքի ինվոյսային արժեքը`արտահայտված ԱՄՆ դոլարով Ապրանքի արժողությունը պայմանագրում նշված արժույթով, հաշվարկած ԱՄՆ դոլարով` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Բելառուսի Հանրապետության ազգային բանկի) կողմից հայտարարագրի ձևակերպման օրը սահմանված փոխարժեքի
GD1 Հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը
* - հայկական կողմը ցույց է տալիս բելառուսական տնտեսվարող սուբյեկտներին, բելառուսական կողմը` հայկական տնտեսվարող սուբյեկտներին.
** - տվյալները ձևավորվում են, եթե ապրանքի ծագման երկիրը կամ առաքման երկիրը կամ առևտուր իրականացնող երկիրը Հայաստանն է (Բելառուսը): Եթե ապրանքի առաքման երկիրը Հայաստանը (Բելառուսը) չէ, տեղեկությունները ներառվում են, բայց առանց ստացողին և նրա հասցեն նշելու.
*** - ապրանքները, որոնց վերաբերյալ տեղեկությունների բացահայտումը սահմանափակված է ազգային օրենսդրությամբ, արտացոլվում են «999999999» ծածկագրով: Այդպիսի ապրանքների համար նշվում է միայն գումարային արժեքը, քաշը և երկրի ծածկագրերը:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2007 թ. մայիսի 7-ից: