Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրի 1-ին hոդվածի իրագործման նպատակով Պայմանավորվող կողմերը նախապատվություն կտան համագործակցությանը հետևյալ բնագավառներում՝
1. բույսերի հիվանդությունների դեմ պայքարի, ինչպես նաև երկու երկրներ ներմուծվող գյուղատնտեսական մթերքների նկատմամբ կիրառվող օրենսդրության և ստուգման կանոնների վերաբերյալ տեղեկության փոխանակում,
2. գյուղատնտեսական մեխանիզացիայի տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակում,
3. ոռոգման բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման փորձի և ջրերի ու ջրերի օգտագործման վերաբերյալ տեղեկության փոխանակում,
4. անասնապահության, անասնապահական արտադրանքի և կերարտադրության բնագավառներում ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկության և փորձի փոխանակում,
5. երկու երկրներում կենդանիների տարածված հիվանդությունների վերաբերյալ տեղեկագրերի և տեղեկության փոխանակում,
6. անասնապահական ստուգումների հետ կապված միջոցառումների, համաճարակային ստուգման, ինչպես նաև պատվաստուկների, անասնապահական դեղերի արտադրության և լաբորատոր ախտորոշումների բնագավառում փորձի փոխանակում և համագործակցություն,
7. գյուղատնտեսական նյութերի, բուսական և կենդանական ծագման արտադրանքի վաճառքի, ինչպես նաև արտադրական տեխնոլոգիաների բնագավառներում փորձի փոխանակում: