Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2009 Թ. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2008 թվականի թիվ 58-Ն

քաղ. Երևան

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2009 Թ. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Նորք-Մարաշ համայնքի ենթակայության մսուր-մանկապարտեզներ հաճախող մեկ երեխայի 2009 թ. ամսական վարձավճարի չափը սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։

2. Սահմանել վարձավճարի զեղչ 50 %-ի չափով հետևյալ դեպքերում.

ա) միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա հաճախելու դեպքում՝ երկրորդ և երրորդ երեխաների համար

բ) բազմազավակ (չորս և ավելի) ընտանիքների երեխայի համար

գ) միակողմանի ծնողազուրկ երեխայի համար

դ) զինծառայողների ընտանիքների երեխաների համար։

3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից։

Համայնքի ղեկավար՝ Վ. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։